Արագ առաքում
մոտակա ռեստորաններից
միջինը 30 րոպեում
միջինը 30 րոպեում
Նշեք Ձեր հասցեն՝ ամենաարագ առաքում առաջարկելու համար

Ծաղիկներ և Փուչիկներ
Աշխատանքային ժամերը
Երկուշաբթի-Շաբաթ
11:00 - 19:00
11:00 - 19:00
Առաքման վճար 400դր․

#3 Ֆալենոպսիս սպիտակ N1 բարձրություն՝ 60սմ, ծաղկամանի տրամագիծ՝ 12սմ
Խնամք
Տեղը - իդեալական վայրը խոլորձը աճեցնելու համար արևելյան և արևմտյան պատուհանների մոտ է: Նաև կարելի է տեղավորել սենյակի խորքում, սակայն ապահովելով լրացուցիչ լուսավորություն ցերեկային լույսի լամպով կամ ֆիտոլամպով: Աշնանային-ձմեռային ժամանակաշրջանում խոլորձի համար անհրաժեշտ է կազմակերպել նմանատիպ լուսավորություն և լուսավորել ծաղիկը օրը 14 ժամից ոչ պակաս:
Ջերմաստիճանը - ամռան ժամանակաշրջանում ջերմաստիճանը պետք է տատանվի +20-25ºС, ձմռան ժամանակաշրջանում՝ +16-18ºС: Եթե ձմռան ժամանակաշրջանում խոլորձը գտնվում է ավելի քան +25ºС, ապա այն դժվար թե ծաղկի:
Ջրում - խոլորձը ջրում են տարբեր եղանակներով՝ կամ բույսի ջրով տարողության մեջ իջեցման մեթոդով, կամ ցնցուղով արմատի տակ ջրման մեթոդով: Երբ ֆալենոպսիսը ծաղկած է, ապա ավելի լավ է ջրել արմատի տակ, որպեսզի չանհանգստացնել և չտեղափոխել բույսը, այլապես այն կարող է ծաղկաթափ լինել: Ջրումը պետք է լինի չափավոր: Թույլ մի տվեք, որպեսզի արմատները խոնավ միջավայրում երկար մնան, այլապես կհիվանդանան: Դրանից ելնելով, անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ արմատային համակարգը թեթև չորացնել, գոնե շաբաթը մեկ անգամ: Եթե խոլորձը չի ծաղկել, ապա կարելի է այն ջրել ջրով տարողության մեջ իջեցման մեթոդով: Անհրաժեշտ է ծաղկամանը իջեցնել ջրով տարայի մեջ և պահել այնքան, մինչև չդադարեն պղպջակները ջրի երես դուրս գալ: Այնուհետև հանել ծաղկամանը ջրից և պահել օդում այնքան մինչև որ ավելորդ ջուրը գնա: Դրանից հետո նոր կարելի է խոլորձը վերադարձնել տեղը: Ջերմաստիճանը ջրման համար չպետք է գերազանցի +28ºС և սենյակային ջերմաստիճանից ցածր չլինի:
Սնուցում - բույսի սնուցման համար օգտագործվում է պարարտանյութ խոլորձների համար: Ծաղկման շրջանում Ֆալենոպսիսը սնուցում են ամիսը 2-3 անգամ: Եթե խոլորձը ծաղկել է աշնանը կամ ձմռանը, ապա սնուցումը կատարում են նույնաձև, սակայն նվազեցնում են կոնցենտրացիան մոտավորապես 2 անգամ: Եթե խոլորձը չի ծաղկում, ապա կարելի է այն չպարարտացնել կամ սնուցել ամիսը 1 անգամ:

#34 Դրացենա 30սմ, տպավորիչ և դիմացկուն ներկայացուցիչ դրացենաներից (վիշապածառ): Իր անպահանջկոտության և միաժամանակ վառ արտաքինի շնորհիվ իդեալական է գրասենյակների, ինչպես նաև կոլեգաներին յուրօրինակ նվերի համար: