Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Ստորև ներկայացված են www.menu.am կայքից, հեռախոսային հավելվածից և առաքման ծառայությունից օգտվելու պայմանները. Menu.am-ը Հայաստանում օնլայն պատրաստի սնունդ պատվիրելու ամենամեծ պորտալն է:

Menu.am ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է ՀՀ, ք. Երևան, 0070, Քաջազնունի փող. 9 շենք, 118 տարածք հասցեում:

Ինտերնետ Պրոջեքտս ՍՊԸ-ն հանդիսանում է Menu.am ընկերության վերադաս ընկերությունը, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Իրավաբանական Անձանց Պետական Ռեգիստրի Գործակալությունում թիվ 03Ա277205 վկայականի ներքո: Վերջին փոփոխությունները կատարվել են 2013 թվականի ապրիլի 3-ին: Menu.am-ի հետ կապված ցանկացած հարցով կարող եք դիմել Ինտերնետ Պրոջեքտս ՍՊԸ-ի գրասենյակ՝ ՀՀ, ք. Երևան, 0070, Քաջազնունի փող. 9 շենք, 118 տարածք հասցեով:

Գաղտնիություն

Menu.am-ը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանմանը և հավաստիացնում է, որ ոչ մի անձնական տվյալ չի տրամադրվի երրորդ կողմի: Menu.am-ը խիստ հետևում է Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքին:

Անձնական տվյալների դիտում և խմբագրում

Համաձայն Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքի՝ Դուք իրավունք ունեք դիտել և խմբագրել մեր կողմից հավաքագրված Ձեր անձնական տեղեկատվությունը: Դա իրականացնելու համար խնդրում ենք նամակով դիմել [email protected] հասցեին կամ զանգահարել +37410-222-000 հեռախոսահամարով:

Վաճառքի և առաքման պայմանները

Անձնական տվյալների գրանցման գործընթաց

Հաճախորդի անձնական տվյալները օգտագործվում են միայն համաձայն Ընդհանուր դրույթներ և պայմանների: Menu.am-ը հաճախորդի անձնական տվյալներ չի վաճառում, չի տրամադրում երրորդ անձի և չի հրապարակում դրանք կոմերցիոն նպատակով: Բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ինչպես նաև այն կողմերին, ովքեր ունեն ուղղակի ներգրավվածություն այս համաձայնագրում, օրինակ` բանկերը, հաշվապահական ընկերությունները, իրավաբանական ծառայությունները, և այլն:

Անձնական տվյալների օգտագործումը մարքեթինգային նպատակներով


Menu.am-ն իր գործընկերներին մարքեթինգային ծառայություններ մատուցելիս կարող է օգտագործել իր հաճախորդների անձնական տվյալները և այդ տվյալների հիման վրա իր և/կամ իր գործընկերների անունից իր հաճախորդներին տրամադրի բուկլետներ, ուղարկի էլեկտրոնային կամ թղթային նամակներ, ուղարկի SMS-ներ, կատարի զանգեր, օգտագործի այլ հաղորդակցման միջոցներ: Նման տեղեկատվություն չստանալու համար հաճախորդը պետք է տեղեկացնի Menu.am-ին դրանցից հրաժարվելու մասին՝ զանգահարելով 010-222-000 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ [email protected] հասցեով կամ փոստային նամակ 9-118 Քաջազնունու փողոց, Երևան, ՀՀ հասցեով:

Կայքում ներկայացված ռեստորանների և մասնագիտացված խանութների հետ փոխհարաբերությունները

Menu.am-ը պատվեր ստանալուն պես, այն անմիջապես փոխանցում է համապատասխան ռեստորան կամ մասնագիտացված խանութ: Եթե որևէ պատճառով առաքումը հնարավոր չէ կազմակերպել, ապա Menu.am-ն որքան հնարավոր է շտապ տեղեկացնում է Ձեզ այդ մասին: Նշված գործընթացում Menu.am-ը հանդիսանում է որպես միջնորդ հաճախորդի և ռեստորանի միջև: Առաքման հետ կապված փոփոխության իրական պայմանները կախված է միայն ընտրված ռեստորանից: Menu.am-ի պատասխանատվությունն այս գործընթացում խիստ սահմանափակ է՝ հաճախորդի պատվերը փոխանցել համապատասխան ռեստորան և առաքել ռեստորանի կողմից պատրաստած սնունդը հաճախորդին:

Օնլայն վճարում

Անմիջապես կայքում օնլայն վճարում կատարելուց հետո Menu.am-ը պատվերը փոխանցում է համապատասխան ռեստորան: Օնլայն վճարումն ենթակա է վերադարձի միայն այն դեպքում, երբ ռեստորանը չի կարող լիարժեք պատրաստել պատվերը:

Օնլայն վճարման հետ կապված որևէ խնդիր առաջանալու դեպքում կարող եք դիմել Menu.am՝ նամակ ուղարկելով [email protected] հասցեին կամ զանգահարելով +37410-222-000 հեռախոսահամարով:

Բողոքարկում

Menu.am-ը պատասխանատվություն չի կրում կայքում ներկայացված ռեստորանի կողմից պատրաստված սննդի /որակի/ համար: Այնուամենայնիվ, Menu.am-ն իր ուժերի ներածի չափով կանի ամեն ինչ, որպեսզի պաշտպանի հաճախորդի/սպառողի ռեստորանի կողմից ոտնահարված շահերը, ինչպես նաև որոշակի դեպքերում փոխհատուցում կկատարի պատվերի ընդհանուր գումարի սահմաններում:

Menu.am-ը պատասխանատվություն է կրում առաքման ժամանակի համար և պարտավորվում է կատարել առավելագույնն իր կողմից նշված ժամանակի մեջ առաքումն իրականացնելու համար: Եթե Դուք ունեք դժգոհություններ առաքման ժամանակի հետ կապված, կարող եք չընդունել կամ չվճարել ուշացած պատվերի համար:

Խնդրում ենք Ձեր բաղոքը նամակով ուղարկել [email protected] հասցեին կամ զանգահարել +37410-222-000 հեռախոսահամարով:

Նամակներ և անցանկալի նամակներ (Սպամ)

Եթե Դուք գրանցված հաճախորդ եք, ապա պարբերաբար կստանաք նամակներ Menu.am-ի կողմից: Դուք կարող եք հրաժարվել այդ նամակների ստացումից: Այդ հարցում Ձեզ կօգնի «Հրաժարվել» (Unsubscribe) կոճակը, որը կարող եք գտնել ստացած նամակում, որից հետո Դուք այլևս չեք ստանա նամակներ Menu.am-ի կողմից: Միակ նամակը, որը Դուք կստանաք Menu.am-ի կողմից, կլինի պատվերի հաստատման նամակը: Menu.am-ն անցանկալի նամակներ “spam” չի ուղարկում: Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք նամակ ուղարկել [email protected] հասցեին կամ զանգահարել +37410-222-000 հեռախոսահամարով:

Գներ

Չնայած նրան, որ Menu.am-ում թարմացումները կատարվում են յուրաքանչյուր օր՝ հնարավոր է երբեմբն հանդիպել որոշ գների անհամապատասխանության որոշակի հիմավոր պատճառներով: Ոչ ռեստորանը, ոչ Menu.am-ը գնային տարբերության փոխհատուցման պատասխանատվություն չեն կրում:

Գնային տարբերություն նկատելու դեպքում խնդրում ենք դիմել Menu.am՝ նամակ ուղարկելով [email protected] հասցեին կամ զանգահարելով +37410-222-000 հեռախոսահամարով:

Հեղինակային իրավունքի պաշտպանություն

Menu.am-ը գրանցված ապրանքանիշ է: Դուք իրավունք չունեք օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել Menu.am ապրանքանիշն առանց թույլտվության: Եթե Դուք հետաքրքրված եք Menu.am կայքում տեղ գտած տեղեկատվությամբ, խնդրում ենք դիմել Menu.am՝ նամակ ուղարկելով [email protected] հասցեին կամ զանգահարելով +37410-222-000 հեռախոսահամարով:

Պատասխանատվություն

Menu.am-ը ջանք չի խնայում լավագույն ծառայություն մատուցել իր հաճախորդներին: Menu.am-ը պատասխանատվություն չի կրում կայքի տեխնիկական անսարքությունների և համապատասխան ծառայության համար:

Menu.am-ը և սույն Համաձայնագիրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Menu.am © 2012-2016 – Բոլոր իրավունքները պաշտպանված են

Առցանց Վճարման միջոցներ


Menu.am-ը իրականացնում է ռեստորանային ուտեստների, խմիչքների և ծաղիկների արագ առաքում Հայաստանում: Դուք կարող եք պատվիրել լավագույն ռեստորանների ուտեստները, որոնք կառաքվեն նույն ռեստորանային գներով:


www.menu.ge Արագ առաքում Թբիլիսիում, Վրաստան

play storeapp store

www.menu.am
Հասցե: Երևան, Հայաստան 0070 

 Քաջազնունի 9-118, 


Հեռախոս: +374 10 577478
Էլ. փոստի հասցե՝: [email protected]



Ձեր պատվերը

LOADING
Գին - 0 Դրամ
 - Դրամ
Ընդհանուր գինը - 0 Դրամ


Menu.am
Բաց մի թողեք շահավետ առաջարկները:
Միացրեք զեղչերի և ակցիաների ծանուցումը:
close_btn