Նորություններ

Նախորդ 10 Նմբ 2015 Հաջորդ

Մենյու Գրուփի ներդրումների ներգրավման գործընթացի մանրամասներ

 

Մամլո հաղորդագրություն

 

Մենյու Գրուփը տարածաշրջանային առաջատարության հայտ է ներկայացնում


ք. Երևան, 10 նոյեմբերի, 2015թ:

 

Մենյու Գրուփ ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանում և Վրաստանում գործող menu.am և menu.ge ռեստորանային սննդի պատվիրման առաջատար համակարգերի սեփականատերը, իր ընդլայնման ռազմավարության շրջանակներում ավարտին է հասցրել մոտ ԱՄՆ 720,000 դոլարի չափով ներդրումների ներգրավման գործընթացը:


«Ներդրումային միջոցներն ուղղվելու են ոչ միայն menu.am և menu.ge ընկերությունների ուժեղացմանը, շուկայական դիրքերը հայկական և վրացական շուկաներում ամրապնդելուն, այլև տարածաշրջանի այլ երկրներում տարածվելուն» – հայտնեց Մենյու Գրուփ ընկերության տնօրեն Վահան Քերոբյանը:

 

Ներդրումային փուլի կազմակերպիչը Գրանատուս Վենչուրս ընկերությունն է, որը հանդիսանում է առաջին և դեռևս միակ հայկական վենչուրային հիմնադրամը: Ներդրմանը մասնակցել են Գրանատուս Վենչուրսը և այլ ներդրողներ:

 

«Մենք հավատում ենք հայկական ՏՏ ընկերությունների տարածաշրջանային և համաշխարհային տարածման ներուժին։ Մեզ ոգևորել է Մենյու Գրուփի կառավարող թիմի կառավարման փորձառությունը և գլոբալ բիզնես կառուցելուն միտված ներդաշնակ մտածելակերպը: Այն կարող է դառնալ Հայաստանում ձևավորված, սակայն տարածաշրջանում առաջատար դիրքեր զբաղեցնող բիզնեսի յուրահատուկ օրինակներից մեկը» - հայտարարեց Գրանատուս Վենչուրսի կառավարիչ գործընկեր Մանուկ Հերգնյանը:


 

Menu.am-ը իր գործունեությունը սկսել է 2012թ-ից և այժմ միավորումէ ավելի քան 300 ռեստորան Երևանում, իսկ menu.ge-ն՝ ավելի քան 150 ռեստորան Թբիլիսիում՝ հանդիսանալով Հայաստանի և Վրաստանի սննդի պատվիրման ամենամեծ օնլայն հարթակները:

 

Նախորդ 10 Նմբ 2015 Հաջորդ
Առցանց Վճարման միջոցներ


Menu.am-ը իրականացնում է ռեստորանային ուտեստների, խմիչքների և ծաղիկների արագ առաքում Երևանում: Դուք կարող եք պատվիրել լավագույն ռեստորանների ուտեստները, որոնք կառաքվեն նույն ռեստորանային գներով:


www.menu.ge Արագ առաքում Թբիլիսիում, Վրաստան

play storeapp store

www.menu.am
Հասցե: Երևան, Հայաստան 0070 

 Քաջազնունի 9-118, 


Հեռախոս: +374 10 577478
Էլ. փոստի հասցե՝: [email protected]



Ձեր պատվերը

LOADING
Գին - 0 Դրամ
 - Դրամ
Ընդհանուր գինը - 0 Դրամ


Menu.am
Բաց մի թողեք շահավետ առաջարկները:
Միացրեք զեղչերի և ակցիաների ծանուցումը:
close_btn