Բջջային հեռախոսները վնասակար են առողջությանը

Բջջային հեռախոսները վնասակար են առողջությանը

2011-06-02 00:00:00

Առողջապահության միջազգային կազմակերպությունը վերանայել է իր տեսանկյունը բջջային հեռախոսների հանդեպ: Ի շնորհիվ նոր ուսումնասիրությունների նա պարզել է որ, «բջջայինները» նպաստում են քաղցկեղային հիվանդությունների առաջացմանը:
Հետազոտողների խումբը 14 երկրներից, գտել է որ հեռախոսները պետք է կարգվեն ինչպես «հնարավոր քաղցկեղածիներ»: Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության սանդղակով, հեռախոսները տեղադրված են նույն խմբում որտեղ որ արճիճն է, քլորոֆորմը և սուրճը:
Առողջապահության միջազգային կազմակերպությունը փոխեց իր հարաբերությունը հեռախոսների հանդեպ հետազոտությունների արդյունքները վերանայելուց հետո: Ավելի շուտ կազմակերպությունը հակված են այն կարծիքին, որ բջջային հեռախոսների օգտագործումը ոչ մի ձև կապված չէ քաղցկեղային հիվանդությունների զարգացման հետ:
Շատ տարիների ընթացքում բջջայինների ազդեցության հարցը մարդկային օրգանիզմի վրա շատ անգամ է բարձրացվել տարբեր կազմակերպությունների կողմից: 2007 թ-ին շվեդացի գիտնականները գտան, որ բջջային հեռախոսի հաճախ օգտագործումը կարող է բարձրացնել լսողական նյարդի ուռուցքի հայտնվելու հավանակությունը:



© 2004-2010 Genesis Studio LLC, All rights reserved.

Phone: (+374)77 50-45-82

E-mail: info@menu.am

Project by Genesis Studio LLC


Load time 0.04123